ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տիեզերքից մի բուռ լույս

Հոկտեմբերի 4, 2022
Դպրոցական անցուդարձ

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրահանգի, հոկտեմբերի 3-ին, դպրոցի գրադարանում մեկնարկվեց գրադարանավարի շաբաթը, որը նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125 ամյակին:

Օրվա հյուրերը` 6-րդ «ա» և 8-րդ «ա» դասարանների աշակերտներն էին:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն.Սարգսյանը ներկայացրեց «Պատառիկներ Ե. Չարենցի կենսագրությունից»:

Գրադարանի այցելուները հանդիպեցին լեգենդի` որպես խորհրդանիշ տառապանքի, մաքառման հավատի, բոցավառվեցին նրա կրակով, հրկիզվեցին նրա արդարությամբ: Հետաքրքիրն այն էր, որ երեխաներն ինքնակամ են ընտրել ստեղծագործությունները և մատուցել արդիական ոգով, կարծես, Չարենցի ջոկատի հետ մարտի էին ելել Վան հասնելու մոլուցքով:

Միջոցառումների շարքը, որը կընթանա ողջ շաբաթվա ընթացքում, ունի «Ժամանակի շունչը դարձիր» կարգախոսը, ամփոփվելու է հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը:

Կապանի N 5 հիմնական դպրոց