ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին:
Հոկտեմբերի 4-7-ը ՀՀ Արմավիրի մարզի՝ Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում, Էջմիածնի քաղաքապետարանի Մ. Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցում, Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում, Փարաքար համայնքի Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոցում տեղի կունենա «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը:
Աշակերտները կհանդիպեն սիրված արվեստագետներ, օպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արթուր Գրիգորյանի (դաշնամուր), Մարի Դանիելյանի (դաշնամուր), ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի հետ:
Նշենք, որ ընդհանուր հանդիպումներին կմասնակցեն մարզի 41 դպրոցների 383 աշակերտ և 41 ուսուցիչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցում, Հրազդանի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցում և Աբովյան քաղաքի Զարե Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի են ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետներ, կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանի հետ: ՀՀ Կոտայքի մարզում հանդիպումներին մասնակցել են 28 դպրոցների 267 աշակերտ։
Սեպտեմբերի 27-30-ը ՀՀ Շիրակի մարզի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետներ, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, ռեժիսոր, դերասան Աղասի Մելքոնյանի, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ: Ընդհանուր հանդիպումներին մասնակցել են Գյումրի քաղաքի 36 դպրոցների 288 աշակերտներ:
Տեղեկացնենք, որ «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ:
Ծրագիրը միտված է նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Ծրագրում ընդգրկված են շուրջ 3500 դպրոցական՝ 450 դպրոցներից՝ ՀՀ մարզերից և Երևանից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաներին հնարավորություն է ընձեռվում ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն դիտել տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցել արվեստագետ-բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լինում է նաև հարցուպատասխանի հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ