ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 4, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 30-ին անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Թեկնածու էր առաջադրվել 12-րդԱ դասարանի աշակերտուհի Անի Մարգարյանը, ով նախապես ներկայացրել էր իր նախընտրական ծրագիրը՝ հագեցած հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունը ընթացավ ըստ կանոնակարգի, Անի Մարգարյանը վերընտրվեց դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահ: Ընտրությունն աշակերտների համար ուսանելի էր:

Սովորողները ծանոթացան ընտրական իրավունքի սկզբունքներին և սիրով մասնակցում են աշակերտական խորհրդի, որպես ինքնավար մարմին, աշխատանքներին:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ.Կարապետյան