ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու նախագիծը. ԲՏՃՄ ուղղություններրը կլինեն առաջնահերթ

Հոկտեմբերի 4, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու օրենսդրական փոփոխության առաջարկը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` նշելով, որ օրենսդրական փոփոխության առաջարկն անցել է հանրային քննարկումների տևական փուլ, դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը կտրվի լիազորություն` սահմանելու բուհերի և մասնագիտությունների ցանկ, ըստ որի` սովորողները կստանան ակադեմիական տարկետում` բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

«Սա առաջին հերթին վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ ու գերակա ոլորտներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով պետության գերակայությունները»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ` Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը` ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:

«Այժմ զորակոչի տարիքը մինչև 27 տարեկանն է: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել է հանրակրթության տևողության փոփոխության պատճառով: Հանրակրթության տևողությունը նախկինում 10 տարի էր, այժմ դարձել է 12 տարի, ինչով պայմանավորված կրթության ցիկլի տևողությունը երկարաձգվել է, մինչդեռ 27 տարվա շեմը մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք ուսումնական հիմքով զորակոչից տարկետման իրավունքի տարիքային շեմը մեկ տարով ավելացնել և սահմանել 28 տարեկանը, որով կլուծվի խնդիրը»,- ասել է նախարարը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)