ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանը ԱԺ-ում ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»

Հոկտեմբերի 4, 2022
Պաշտոնական

ԱԺ հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում քննարկվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ներկայացնելով նախագիծը` նախարարը նշել է, որ ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը:

««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման պահանջներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման համակարգի, ուսանող-դասախոս հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ: Նախատեսվում են հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում, ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի որակի բարելավում»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը` ընդգծելով, որ փաստաթղթի հիմքում կրթության որակի բարձրացումն է կրթության բոլոր աստիճաններում:

Նա նաև նշել է, որ նախատեսվում է առաջիկա 8 տարվա ընթացքում կտրուկ ավելացնել հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը:

Նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը, ըստ նոր ռազմավարության, 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական ծրագրերում, և նախքան դպրոց ընդունվելը նրանք առնվազն մեկ տարի պետք է հաճախեն մանկապարտեզ:

«Բոլոր դպրոցները կունենան կահավորված և արդիական սարքավորումներով հագեցված լաբորատորիաներ, սանիտարահիգիենիկ և անվտանգության ստանդարտներին բավարարող ու համընդհանուր մատչելի շենքեր, կապահովվի համացանցի որակյալ հասանելիություն։

Բոլոր ուսումնական հաստատությունները համալրված կլինեն որակավորված մանկավարժներով։ Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն,- մանրամասնել է Վ. Դումանյանը և հավելել,- ոչ մի երեխա մեր երկրում դուրս չի մնալու պարտադիր կրթության համակարգից»։

Ըստ նախարարի` Կրթության զարգացման պետական նախորդ ծրագիրն ընդունվել էր 2011 թ., գործել՝ մինչև 2015 թ.: Նոր ծրագրով սահմանված է երեք ռազմավարական ուղղություն. առաջին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, երկրորդ՝ կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, երրորդ՝ կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

Փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ավելացրել է, որ հեռավար կրթական ծառայությունները՝ էլեկտրոնային բաց պաշարները, առցանց դասընթացները, ներդրվելու են կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ համայնքներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)