ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2022 թ. 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով

Հոկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր

Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից են:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացնում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքներ, որոնց շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ:

Նշենք, որ նախարարությունը ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացրել է հավատարմագրված 45 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ:

2022 թվականին ծրագրի շրջանակում 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով:

Ծրագրի շահառու դառնալու նպատակով սահմանված կարգով (ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) առաջարկում ենք դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն