Հոկտեմբերի 6-ին «Արմենպրես» գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրադարանավարի օրվան: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, ՀՀ Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը ներկայացրել են գրադարանային ոլորտում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Նազիկ Հովասափյանի տեղեկացմամբ՝ գրադարանների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղությամբ իրականացվում են մի շարք գործընթացներ:
Գրադարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորում
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով՝ 2012-2017 թվականներին ընդունվել է 21 իրավական ակտ, որից 10-ը ՀՀ կառավարության որոշում է, 11-ը՝ ՀՀ մշակույթի նախարարի հրաման: Զգալի աշխատանքներ են իրականացվել գրադարանային հավաքածուների, հատկապես հնատիպ, հազվագյուտ և մշակութային նշանակության գրքերի, պարբերական մամուլի պահպանվածությունն ապահովելու ուղղությամբ:
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքից բխող կառավարության կողմից ընդունված կարգերն ու որոշումները նպաստել են գրադարանային ոլորտում հիմնական գործառույթների բարելավմանն, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների` տեղեկատվական, մշակութային սպասարկման որակի բարձրացմանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության գրադարանների տարեկան հիմնական ցուցանիշներ
Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 100 հազար ընթերցողի: Տարեկան սպասարկվում է նաև շուրջ 3 միլիոն միավոր գիրք: Հաջողությամբ իրականացվում է գրադարանային հավաքածուների համալրման (շուրջ 70 հազար միավոր) գործընթացը, որի շրջանակում պետական դրամաշնորհով տրամադրված միջոցներով ձեռք է բերվում 11 հազար և ավելի միավոր գիրք ու պարբերական՝ համալրելով հավաքածուներն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ, ինչպես նաև ձևավորում է նոր առաջարկ՝ գրքի շուկայում առկա լավագույն նոր հրատարակություններով, այդ թվում՝ ուսումնական, գիտահանրամատչելի և թարգմանական գրականության օրինակներով: Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքի հավաքածուն պարբերաբար համալրվում է եզակի օրինակներով:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում
Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10 մարզային գրադարանների գործուն աջակցությամբ թվայնացվում և «Հայ գիրք» ու «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տարեկան տեղադրվում է գրքի ու պարբերականի շուրջ 1 միլիոն 500 հազար էջ: Այս պահին շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը հասել է 12 միլիոնի, «Հայ գիրք» շտեմարանում գրքերի թվային պատճենների թիվը՝ 32 հազարի:
Հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակում
Նախարարության ենթակայության գրադարանների կողմից տարեկան մուտքագրվում է շուրջ 200 հազար միավոր գրառում, գրառումների ընդհանուր թիվը 3 միլիոն է:
Գրադարանային ծառայությունների մատուցման արդիականացում
Գրադարաններում ներդրվում է էլեկտրոնային սպասարկման ծրագիրը, որի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Շիրակի մարզային գրադարաններում արդեն իսկ սկսվել են էլեկտրոնային սպասարկման աշխատանքները, առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կտարվեն նաև 9 մարզային գրադարաններում:
Արևմտահայերենով գրականության և մշակույթի պահպանման ու հանրահռչակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շիրակի մարզային գրադարանում ստեղծվել է https://arevmtahayeren-shmg.am/ կայքէջը, որի նպատակն է արևմտահայերենի պահպանումը, զարգացումը և հանրահռչակումը: Այն նպաստում է սփյուռքում բնակվող և հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի գրականության, կրթության, մշակութային, գրական ժառանգության ոլորտների ձեռքբերումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Գրադարանային ծառայությունների մատչելիության ապահովում
Սահմանափակ կարողություններով անձանց գիրքը հնարավորինս մոտեցնելու և տնային պայմաններում ընթերցանությունը կազմակերպելու, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար գրադարանային սպասարկման մատչելիությունն ապահովելու նպատակով՝ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների կողմից «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 200 շահառուի տարեկան տրամադրվում է ավելի քան 5000 միավոր գիրք:
2023 թվականից ծրագիրն իրականացվելու է Հայաստանի 10 մարզերում. շուրջ 650 հենաշարժողական սահմանափակ հնարավորությամբ անհատների կմատուցվի տնային պայմաններում գրադարանային ծառայություններ:
«Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Հայաստանի ազգային գրադարաններում իրականացվում է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների 85-100 աշխատակիցների համար: Ծրագրում ներառվում են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան թեմաներով: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 500-ից ավելի գրադարանավարներ:
Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից է: Այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են համայնքային գրադարանների վերազինմանը, գրադարանավարների վերապատրաստմանը և գրքային հավաքածուների համալրմանը:
«Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները, որի արդյունքում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, ինչի արդյունքում ձևավորվում են արդիականացված գրադարաններ: ՀՀ մարզերում արդեն իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են մասնագիտական նոր կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են պետական աջակցությամբ հրատարակված գրականությամբ: 2022 թվականին ծրագրի շրջանակում շուրջ 12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով: Արդիականացված ընթերցասրահներ են ձևավորվել Սպիտակի, Ջերմուկի, Ապարանի, Ստեփանավանի, Գյումրիի, Վանաձորի, Վայքի, Օձունի, Թալինի, Սիսիանի, Մեղրիի, Արթիկի և համայնքային ենթակայության շուրջ 45 մեծ և փոքր գրադարաններում: Ծրագիրը շարունակական է և շահառու կարող են դառնալ այն գրադարանները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Համայնքային գրադարանները գրականությամբ համալրելու նպատակով՝ Հայաստանի ազգային գրադարանն իրականացնում է «Շրջիկ գրադարան» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ մարզերի համայնքային գրադարաններին տարեկան տրամադրվում է ավելի քան 2000 միավոր գիրք:
«Լավագույն գրադարան» մրցույթ
2021 թվականին ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպել է Հայաստանում 1-ին «Լավագույն գրադարան» մրցույթը՝ 5 անվանակարգերում: Մրցույթի նպատակն է ՀՀ գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը: Լավագույն գրադարաններ են ճանաչվել «Առողջապահության ազգային ինստիտուտի» հանրապետական գիտաբժշկական, ՀՀ ԳԱԱ «Հիմնարար գիտական», Լոռու մարզի Սպիտակի քաղաքային, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան համայնքային և Շիրակի մարզային գրադարանները: Հոկտեմբերի 7-ին կամփոփենք նաև «Լավագույն գրադարան-2022» մրցույթի արդյունքները:
Ասուլիսի ընթացքում Նազիկ Հովասափյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին՝ տեղեկացնելով, որ համայնքների հոգածության ներքո գործող գրադարանների թիվը համայնքների խոշորացման արդյունքում կրճատվել է:
Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, խոսելով գրադարաններում իրականացվող կարևոր գործընթացներից, կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաներով գրադարանների համալրումը՝ ընթերցողների պահանջները ժամանակին համահունչ բավարարելու նպատակով: Բացի դրանից՝ առաջնային է նաև գրքային ֆոնդի համալրումը նոր գրականությամբ:
«Թյուր կարծիք է, որ գրադարաններում այցելությունների թիվը կրճատվել է: Գրադարաններն ամեն ինչ անում են, որ ընթերցողներին ներգրավեն: Միջոցառումները բազմազան են՝ գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ: Այսօր նաև մեր խնդիրն է գրապահոցները համալրել նոր, ժամանակակից գրականությամբ»,- նշել է Մարիամ Համբարձումյանը:
Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը ևս անդրադարձել է գրադարանները գրքերով համալրելու հարցին և տեղեկացրել, որ պետության կողմից սուբսիդավորման գումարը կրկնապատկվել է, սակայն գրքերը համալրելու ուղղությամբ դիմում են նաև այլ միջոցների՝ բարեգործություն, նվիրատվություն. «Այստեղ նաև հրատարակիչներն անելիք ունեն: Պետք է հրատարակեն այնպիսի գրականություն, որն իսկապես հետաքրքրիր է ընթերցողներին, պահանջված է: Այդ թվում՝ կրթական ծրագրերին վերաբերող գրականություն, մասնագիտական գրքեր»:
Հավելելով թեման՝ Նազիկ Հովասափյանը տեղեկացրել է, որ նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարաններին հատկացվում է տարեկան 2 մլն դրամ՝ նոր գրականություն ձեռք բերելու համար: Համալրման նպատակով տարբեր ծրագրերի շրջանակում քայլեր են ձեռնարկվում նաև աջակցել համայնքային գրադարաններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ