ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժամանակիդ շունչը դարձիր

Հոկտեմբերի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր գրադարանավարի օրն է և ամենայն ակնածանքով շնորհավորում ենք ոլորտի աշխատողներին` ի դեմս մեր դպրոցի երկարամյա գրադարանավարուհի Գայանե Հարությունյանի:

Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրահանգով տոնը նվիրվել է Եղիշե Չարենցի 125 ամյակին և շաբաթը հայտարարվել է չարենցյան:

Ահա և դպրոցում բոլորը Չարենց են սերտում, արտասանում, երգում:

Յուրաքանչյուր օր իրեն բնորոշ զգացմունքային դաշտը ստեղծեց, աշակերտները քայլեցին Եղիշե Չարենցի ոտնահետքերով, թափանցեցին նրա հույզերի աշխարհը, վառվեցին նրա հրաբորբ գաղափարներով:

Որպես ամփոփում, այսօր, հոկտեմբերի 7-ին 9-րդ «ա» դասարանի ասմունքողները ներկայացրին «Թուղթ բանաստեղծ բարեկամիս` N. N –ին, գրված Երևանից»:

Գրական-երաժշտական համադրույթը հնչեց որպես պոետական հանգով բողոք- կոչ…

Կապանի N 5 հիմնական դպրոց