ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Հոկտեմբերի 7, 2022
Միջազգային լուրեր

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակութային
  • կրթության և գիտության
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում
  • տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն
  • սպորտ
  • զբոսաշրջություն
  • ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (կամավորական շարժման տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html կայքում:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ mariam.gigoyan@escs.am, հեռ.՝ 010599648):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն