ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից. մետրոյի «Երիտասարդական» կայարանում բացվել է ՀԿՄ-ի ցուցահանդեսը

Հոկտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին:

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսը ինքնատիպ մշակութային իրադարձություն է, և մետրոպոլիտենը՝ որպես ամենաբանուկ քաղաքային միջավայր, մեծ ներուժ ունի գեղարվեստական մշակույթը տարածելու տեսանկյունից:

«Միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ մեր մշակութային արժեքները պետք է դուրս գան թանգարանների պահոցներից, սրահներից և մուտք գործեն մեր առօրյա: Այս իմաստով մենք նոր երևույթի մեկնարկ ենք տալիս: Այս միջոցառմամբ ոչ միայն նշանավորում ենք ՀԿՄ-ի 90-ամյակը, այլև մեկնարկում ենք մշակութային հետաքրքիր շարք»,- ասել է փոխնախարարը և վստահություն հայտնել, որ գաղափարը կունենա շարունակություն:

Ի լրումն Արա Խզմալյանի խոսքի՝ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարը՝ Բաբկեն Սեդրակյանը, ընդգծել է, որ իրենք միշտ պատրաստակամ են աջակցելու այսօրինակ միջոցառումներին:

Նշենք, որ «Երիտասարդական» կայարանում ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ վստահ է՝ եթե ստեղծագործական միությունները օրհասական պահերին ժողովրդի կողքին չեն, ուրեմն դեռ չեն կայացել, չեն ծառայում իրենց առաքելությանը. «Մեր զենքը մեր արվեստն է. արվեստով պետք է միշտ ժողովրդի հետ լինենք»:

Ա. Սաթյանի տեղեկացմամբ՝ ցուցադրվում են նաև պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ: Ցուցադրությունը հնարավորություն է՝ արժևորելու և հանրայնացնելու կոմպոզիտորների միության անցած ճանապարհը` ներկայացնելով նաև մեր օրերում նրա շարունակական գործունեությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)