ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրադարանային ոլորտի աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ պարգևներով

Հոկտեմբերի 7, 2022
Մշակութային լուրեր

2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի նվիրյալները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում այսօր կայացած միջոցառմանը պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ գրադարանային ոլորտում առկա խնդիրների և համատեքստում իր խորին երախտագիտությունն է հայտնում ոլորտի աշխատակիցներին՝ նվիրումի և շնորհակալ աշխատանքի համար:

«Գրադարանային ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Ոլորտում առկա խնդիրների համատեքստում էլ ավելի է ընդգծվում այն փաստը, որ գրադարանավարը, գրքի պահպանման և գրքի մշակույթի տարածման ոլորտի մարդիկ ամենալավատեսն են, որովհետև դուք ունեք ճգնավորին հատուկ հավատարմություն, հետևողականություն, հավատ ձեր գործի և առաքելության հանդեպ: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում. գրադարանի աշխատակիցը բարդ ժամանակների հսկայական պատմական փորձ ունի, բայց ամենամեծը գրքի պահպանության փորձն է: Միջնադարյան մեր սուրբ հայրերի, մեր գրիչների արյունն է հոսում ձեր երակներում, նրանցով ձևավորված գիտակցությունն է արմատացած ձեր մեջ»,- ասել է Արա Խզմալյանը և շնորհավորել ոլորտի աշխատակիցներին՝ նրանց մաղթելով ամենայն բարիք և անսպառ լավատեսություն:

Այնուհետև տեղի են ունեցել 2022 թվականի «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը:

Նշենք, որ 2022 թվականին մրցույթին մասնակցել են 27 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:

«Լավագույն մարզային» գրադարան անվանակարգում հաղթել է Լոռու մարզային գրադարանը, «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը, «Լավագույն գիտակրթական գրադարան» անվանակարգում՝ Հայ-ռուսական համալսարանի գրադարանը, «Լավագույն նորարար գրադարան» անվանակարգում՝ Շիրակի մարզային գրադարանը, «Լավագույն համայնքային գրադարան» անվանակարգում՝ «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգը», «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը:

Պատվոգրերի են արժանացել՝ Սյունիքի մարզային գրադարանը, Վայոց ձորի մարզային գրադարանը, Ջերմուկի քաղաքային գրադարանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորումը, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը:

Մրցույթի նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)