Պատանիների, երիտասարդների և մեծահասակաների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է:
«Տրամադրել ենք բավական բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե ինչ-որ ապրանքանիշի վրա փակցնենք Հայաստանի զինանշանն ու դրոշը, այլ ունենանք մարզահագուստ, որը հազար մետրից էլ կբնութագրի մեզ և ցույց կտա, որ մարզիկները Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն են »,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` երկու մրցույթ է հայտարարվել, որոնց արդյունքում հնարավոր է ունենալ մարզահագուստ, որը կբնորոշի Հայաստանի գույները և, միևնույն ժամանակ, կլինի շատ գեղեցիկ և որակյալ:
Մարզական ֆեդերացիաներին և հավաքական թիմերին այս տարի տրամադրվել է 458 մարզահագուստ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ թիվն ավելացնել: «Այս տարի գործընթացը փոքր-ինչ ուշ սկսեցինք, այդ իսկ պատճառով բավարարվեցինք այս քանակով: Հաջորդ տարվա հենց սկզբից՝ հունվարից, կբաժանվի 700 մարզահագուստ, և մեր բոլոր հավաքականները շատ գեղեցիկ հագնված կմասնակցեն միջազգային մրցումներին»,- տեղեկացնում է Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ներկայացուցիչները նոր մարզահանդերձանքով են ներկայացել աշխարհի առաջնություններին, Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերին, ինչպես նաև հաշմանդամային սպորտի մրցումներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ նախատեսվում է նաև մեծ քանակի մարզագույք հատկացնել մարզադպրոցներին, մարզական ֆեդերացիաներին և մարզական հասարակական կազմակերպություններին. «Մի քանի մարզագույքի համար արդեն մրցույթները հայտարարված են, որոշների գործընթացը նախապատրաստական փուլում է: Այս ծրագիրը շարունակական է: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի գույքի խնդիր չլինի: Մինչև տարեվերջ բավականաչափ կհագեցնենք մարզադպրոցները»:
Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում մարզադպրոցներին տրամադրվել են սեղանի թենիսներ, առաջիկայում կիրականացվեն ըմբշամարտի մարզագորգերի, ծանրաձողերի և աթլետիկական գործիքների տրամադրման գործընթացները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ