ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են որակական նոր մակարդակի համագործակցությանն ուղղված հարցեր

Հոկտեմբերի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության մշակութային արժեքների և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:

Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Ի թիվս գիտական հետաքրքրությունների և նպատակների՝ կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը՝ պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:

Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)