ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2023 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկ

Հոկտեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2023 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերը:

Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2023 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին՝

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան),
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան):

Նշենք, որ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով իրավաբանական անձանց դրամաշնորհի հայտերն ընդունվել են 2022 հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Դրամաշնորհ տրամադրելու հայտարարությունն հրապարակվել է 2022 թվականի հունիսի 28-ին:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն