ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քաջերի սահմանը նրանց զենքն է» Մ. Խորենացի

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է հայրը իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանք, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…» Դ. Դեմիրճյան

Ազատության գաղափարը խտացրին Վարդան Մամիկոնյանը և նրա կողմնակիցները. Մեծ Տիկին, Զոհրակ, Արտակ Մոկաց, Ատոմ Գնունի, Խանդութ, Արծվի…

Վարդանանց սուրբ գործը շարունակողները այսօրվա մեր աշակերտներն են, որոնք իրենց պատմության ուսուցչուհի Ալլա Ղազարյանի հետ կարողացան հանդիսատեսին տեղափոխել պատմական անցյալ, ընդգցել հայ ժողովրդի հերոսական ոգին, քաղցր ձայնը, հեզաճկուն պարն ու խրոխտ արտասանությունը։

IX - XII դասարանների աշակերտների խոսքով ոգևորված հանդիսատեսը կրկին համոզվեց, որ հ. 148 ավագ դպրոցում հայրենասեր սերունդ է մեծանում։

 Վարդանանց տոնը հրաշալի առիթ էր մեր դպրոց ընդունելու հարևան 151 դպրոցի IX դասարանցիներին, որոնք անկաշկանդ բեմ բարձրացան և շուրջպար բռնեցին իրենց անծանոթ, բայց կարճ ժանակամիջոցում արդեն ծանոթ աշակերտների հետ։

Սիրելի՝ գալշոյանականներ, թող ձեր առօրյան միշտ լիքը լինի, թող ձեր ուսուցիչները միշտ հպարտանան, իսկ ծնողներն էլ հանգիստ լինեն, որ սովորելով մեր դպրոցում՝ դուք ամեն օր ստանում եք այսօրվա դասի նման դասեր…

«Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան։ Դա խորացնում է կյանքի իմաստը։» Դ. Դեմիրճյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)