ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հետաքրքրություն սերմանել տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ․ տեղի կունենա «Look Around 2022» գիտության փառատոնը

Հոկտեմբերի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ hոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-18։00-ը, կազմակերպում է «Look Around 2022» գիտության փառատոնը:

Միջոցառման նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում խթանել հետաքրքրություն տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների և մարդկության ձեռքբերումների ցուցադրմամբ:

Միջոցառումը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Փառատոնի շրջանակում տեղի կունենան քիմիական փորձեր, վարպետության դասեր, վիկտորինաներ, հանդիպումներ գիտնականների հետ, գիտական շոու, ինչպես նաև խաղանիշներ հավաքելու և մրցանակներ շահելու հնարավորություններ կընձեռվեն:

«Ռոսատոմը» «Look Around» գիտական փառատոնը Երևանում կազմակերպել է նաև 2019 և 2021 թվականներին: Անցյալ տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 4000 մասնակից՝ դառնալով տարվա գիտակրթական խոշորագույն միջոցառումներից մեկը:

«Look Around 2022» փառատոնը տեղի կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հրապարակում (ք. Երևան, փ. Տերյան, 105): Մասնակցությունն անվճար է։ Նախապես https://clck.ru/32DDy հղումով գրանցված և միջոցառմանը ներկա մասնակիցների շրջանում կանցկացվի խաղարկություն։

Փառատոնի ծրագիրը (հայերեն)

Փառատոնի ծրագիրը (ռուսերեն)

Ծրագրի այլ մանրամասները հրապարակված են փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/lookaround.am:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)