ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ է հատկացրել 10 դպրոցների նոր գույքի ձեռքբերմանը

Հոկտեմբերի 13, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում 10 դպրոցների համար նոր գույքի ձեռքբերման նպատակով հատկացվել է 276 մլն 679 հազար դրամ գումար: Գումարը հատկացվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցների վերաբաշխման միջոցով:

 

«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են դպրոցների վերակառուցման, նոր շենքերի կառուցման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված են սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր հաստատությունների ցանկում ներառված դպրոցները»,- ներկայացնելով նախագիծը` նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Հատկացված միջոցներով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներքոնշյալ 10 դպրոցի համար կապահովի նոր գույքի ձեռքբերում.

  • «Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց»,
  • «Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց»,
  • «Երևանի թիվ 116 հիմնական դպրոց»,
  • «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց»,
  • «Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց»,
  • «Հերացի» ավագ դպրոց»,
  • «Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց»,
  • «Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց»,
  • «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց»,
  • «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)