ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաշագործ «Ա» հնչյուն-տառը

Հոկտեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

Տավրուսի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում սովորում է մեկ աշակերտ` Սոնան։

Այսօր նա առավել մեծ ոգևորությամբ էր եկել դասի։ Նրան էր միացել նաև համագյուղացի Վիկան (դեռ 5 տարեկան)։

Առիթն առավել կարևոր էր` Մեսրոպյան այբուբենի առաջին տառն էին սովորում։

Դասվար Դիաննա Հովհաննիսյանը դասն անցկացրեց հետաքրքիր մատուցումներով։

Դպրոցի տնօրեն Վ.Թորոսյանն ուսումնական պայմաններ ապահովելուց զատ, քաջալերում է սաներին` իրենց ապագայի ճանապարհին վստահ քայլեր կատարելու առիթով։

Տավրուսի միջնակարգ դպրոց