ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կբացվի ցուցահանդես՝ նվիրված Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակին

Հոկտեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր

Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակը:

Այդ կապակցությամբ Հայաստանի նկարիչների միության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-26-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվելու է «Մկրտիչ Սեդրակյանը և իր որդիները» հոբելյանական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է 100-ից ավելի ստեղծագործություն, որոնցից 15-ը` Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, 3-ը` Վանաձոր քաղաքի պատկերասրահից, ինչպես նաև կտավներ` ընտանեկան և մասնավոր հավաքածուներից:

Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվելու են նաև Սեդրակյան ընտանիքի ժառանգների` ՀՆՄ անդամներ Վարդան Մկրտչի Սեդրակյանի և Դավիթ Մկրտչի Սեդրակյանի ստեղծագործությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն