ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 18, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ:

Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում:

Ըստ նախարարի` աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է գտնվում: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:

«Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)