ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են մշակույթի և արվեստի ոլորտների մի շարք երախտավորներ

Հոկտեմբերի 19, 2022
Մշակութային լուրեր

Անկախության տոնի առթիվ մշակույթի և արվեստի բնագավառներում ունեցած վաստակի համար մի խումբ երախտավորներ արժանացել են պետական պարգևների և կոչումների:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Իրինա Զոլոտովային, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանին և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դերասան Վարդան Մկրտչյանին:
Անկախության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մովսես Խորենացու» մեդալով են պարգևատրվել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը և քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նարինե Զարիֆյանին և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)