ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև

Հոկտեմբերի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Պաշտպանության նախարարությունների հետ համատեղ, 3-րդ տարին անընդմեջ իրականացնում է իրազեկում-քննարկում` «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։

Այս տարի քննարկումը տեղի է ունեցել «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» թեմայով, որը նպատակ ուներ տրամադրել տեղեկատվություն և պարզաբանում այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը:

Հանդիպման խոսնակները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, պետի տեղակալ Հակոբ Քնաջյանը, ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև զինկոմիսարիատի ներկայացուցիչները պատասխանել են շուրջ 60 մասնակցի հնչեցրած 50-ից ավելի հարցերին: Ակտիվ մասնակիցների թվում էին «Մրցունակ ուսանողների ակումբի» բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ:

Հանդիպման մասնակիցներին, մասնավորապես, հետաքրքրել են՝ ինչո՞վ է տարկետման նոր կարգը տարբերվում հնից, ի՞նչ նախապայմանների դեպքում կարելի է ստանալ տարկետում, արդյոք փոփոխվո՞ւմ է թոփ 50 բուհերի ցանկը, տարկետում ստանալուց և համալսարանը ավարտելուց հետո ի՞նչ պարտավորություններ ունի սովորողը, համալսարանի ֆինանսական աջակցությունը պարտադի՞ր է տարկետում ստանալու համար և այլն:

Հնչեցված բոլոր հարցերին հանդիպման խոսնակները տվել են լիարժեք և մանրամասն պարզաբանում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)