ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգում. նախագիծ

Հոկտեմբերի 21, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի նախագիծը, որը նպատակ ունի բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը։

Ըստ նախագծի՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների կողմից։

Աջակցության ծառայությունները տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝

  • հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում,
  • խելամիտ հարմարեցումների տրամադրում,
  • կրթության մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացում,
  • սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում։

Տվյալների գաղտնիություն և կարիքի գնահատում

Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո ուսումնական հաստատությունն ու տարածքային կենտրոնը համատեղ մշակում և հաստատում են սովորողի ԱՈՒՊ-ը, որով սահմանվում են մանկավարժներին և ծնողին տրամադրվող աջակցության ծառայությունները` ըստ մակարդակների։

Սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը տարածքային կենտրոնը և ուսումնական հաստատությունը մուտքագրում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ: Սովորողի անձնական տվյալները գաղտնի են և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության:

Հաջորդաբար` իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ տարածքային կենտրոնի կողմից։

Գնահատումը բաղկացած է երեք փուլից՝

  • սովորողի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում,
  • սովորողի զարգացման հնարավորությունների բացահայտում և գնահատում,
  • կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:

Գնահատման երեք փուլերի ավարտից հետո սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ տարածքային կենտրոնը կազմում է արձանագրություն և տալիս եզրակացություն։

Ուսումնական հաստատությունում աջակցության ծառայությունները տրամադրվում են դպրոցի մանկավարժահոգեբանական աջակցության խմբի կողմից, որի կազմում ընդգրկվում են առարկայական մեթոդական միավորումների մանկավարժները, դասղեկը, ուսուցչի օգնականը, գրադարանավարը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, լաբորանտը և երկարօրյա խմբերի մանկավարժական աշխատողները։

Տարածքային կենտրոնը խորհրդատվություն և գործնական աջակցություն է տրամադրում ուսումնական հաստատությանը: Սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված խելամիտ հարմարեցումները ներառում են ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, գույք և սարքավորումներ, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութեր:

Տարածքային կենտրոնի աջակցող խումբն ուսումնական հաստատության մանկավարժների և սովորողների ծնողների համար մշակում և իրականացնում է կրթական ծառայությունների մատչելիության, ներառականության, որակի ու արդյունավետության բարձրացման դասընթացներ ու գործնական պարապմունքներ:

Տարածքային կենտրոնն աջակցություն է տրամադրում նաև ուսուցիչներին և մանկավարժական թիմին, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողներին:

Հանրապետական կենտրոնը հիմնականում համագործակցում է տարածքային կենտրոնների հետ՝ աջակցության ծառայություններ ապահովելով տնօրեններին, մանկավարժական աշխատողներին և հոգեբաններին հետևյալ ուղղություններով․

  • վերապատրաստումների, դասընթացների և սեմինար պարապմունքների կազմակերպում՝ յուրաքանչյուր տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ,
  • տարվա ընթացքում տարածքային կենտրոնի աշխատակիցների համար խորհրդատվության կազմակերպում՝ սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, եզրակացության կազմման և նրա ԱՈՒՊ-ի ու այլ հարցերի վերաբերյալ,
  • յուրաքանչյուր տարածքային կենտրոնում տարեկան առնվազն երկու անգամ դասընթացի կամ սեմինար պարապմունքի կազմակերպում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման, ուսումնական նյութերի, թեստերի և գիտելիքների ստուգման ձևերի հարմարեցումների, դասի պլանավորման, դասավանդման մեթոդների, սովորողին տրամադրվող աջակցության ծառայությունների, ինչպես նաև ծնողավարությանն առնչվող հարցերի մասին։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպում է տարածքային աջակցության ծառայությունների շարունակական մշտադիտարկում՝ յուրաքանչյուր մարզում առնվազն ամիսը մեկ անգամ: Եռամսյակային կտրվածքով կատարվում է վերլուծություն, ներկայացվում են առաջարկություններ՝ աջակցության ծառայությունների բարելավման ուղղությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)