ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Հոկտեմբերի 25, 2022
Մշակութային լուրեր

Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:

Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին տեղը զբաղեցրել է Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի թիմը, իսկ երրորդը` Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարներ, մշակույթի ոլորտի պատասխանատուներ։

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության տարբեր շերտերի՝ ազգային արժեքների շուրջ համախմբմանը, երիտասարդության շրջանում ազգային խաղերի տարածմանն ու զարգացմանը:

«Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի ծրագիրն իրականացվում է «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն