ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» պարբերական զեկույցների նախապատրաստական առցանց հանդիպում

Հոկտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության պահպանության կազմակերպության նախաձեռնությամբ օրերս տեղի է ունեցել «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության կոնվենցիայի» Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի մասնակից պետությունների ազգային պարբերական զեկույցների ներկայացման երրորդ շրջափուլի նախապատրաստական առցանց հանդիպումը:

Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող) և նույն վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը (Գեղարդավանք վանական համալիրի և Ազատ գետի հովտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության հուշարձանի կառավարիչ)։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային պարբերական զեկույցի ձևաչափի լրացման մանրամասները, մեթոդները, ժամկետները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են զեկույցների մշակման ընթացքում առաջացած խնդիրների լուծման ճանապարհները։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հուշարձաններից ընդգրկված են Գեղարդավանք վանական համալիրը և Ազատ գետի հովիտը, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցը։

Նշենք, որ Հայաստանի համար պարբերական զեկույցի վերջնաժամկետը 2023 թ․ հուլիսի 31-ն է։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…