ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզային դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին

Հոկտեմբերի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, ՌԴ ֆինասների նախարարության ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան:

Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ապահովության, մարդկային ռեսուրսների և համայնքների զարգացմանը միտված երկարաժամկետ ֆինանսական աջակցությամբ «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել ներառական մոդել, որն աստիճանաբար փոխանցվում է ՀՀ կառավարությանը: Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության, հիգիենայի, բնապահպանության, առողջ սննդակարգի գիտելիքներ և հմտություններ:

Ռուսաստանյան պատվիրակությունը և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան և Տավուշի մարզի Թեղուտ համայնքների դպրոցներ, որտեղ տարրական դասարանների ավելի քան 400 դպրոցականներ ամեն օր ստանում են տաք և առողջարար սնունդ:

Չարենցավանի դպրոցում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նպատակով կատարվել են ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել թխվածքաբլիթների փոխարեն երեխաների համար ապահովել տաք սնունդ:

ՊՀԾ-ն Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI) փորձագետների աջակցությամբ մարզային դպրոցներում արդիականացվել են ճաշարանների և խոհանոցների ենթակառուցվածքները՝ քանդված և ոչ պատշաճ տեսքով տարածքները վերածելով հարմարավետ, լուսավոր և ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարանների:

Ըստ մշակված աշխատանքի մոդելի՝ դպրոցները կարող են միրգ և բանջարեղեն աճեցնել՝ միաժամանակ ընդլայնելով դպրոցների կարողություններն ու ծրագրում ներդնելով ժամանակակից, մաքուր և բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերն ու արևային կայանները:

Պատվիրակությունն այցելել է նաև «Կենաց հաց» ամբողջահատիկի ակադեմիա ուսուցման կենտրոն և հացի արտադրամաս, որոնք ՊՀԾ-ն աջակցությամբ Տավուշի և Լոռու մարզերի դպրոցահասակ երեխաներին ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց են տրամադրում:

Նշենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ և ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ տեխնիկական համագործակցությամբ։ ՊՀԾ-ի նպատակն է ծրագիրը լիովին ազգայնացնել մինչև 2030 թվականը:

2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են «Վերափոխումների դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը: ՊՀԾ-ն ընդլայնել է իր տեխնիկական համագործակցությունը ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի հետ՝ ներդնելու նոր բաղադրիչներ և գործողություններ։ Դրանք միտված են աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ 10 մարզերում դպրոցական սննդի կազմակերպման նպատակով ներդնել բնապահպանական տեխնոլոգիաներ, այդ թվում նաև արևային կայաններ, դպրոցամերձ այգիներ և ջերմատներ՝ ծրագրում ապահովելով դպրոցականների և ծնողների ավելի մեծ ներգրավվածություն:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)