ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, հեղինակավոր մրցույթում դարձյալ հաղթանակներ են գրանցել:
«Այս հաղթանակները կարևոր են բոլոր առումներով. մանկավարժների աշխատանքները գնահատելու, երաժշտական դպրոցը կարևորելու և այդ դպրոցը միջազգային հարթակներում ներկայացնելու, ինչպես նաև մեր պատանիների մասնագիտական փորձի ու զարգացման տեսակետից: Այսօր յուրաքանչյուր հաղթանակ հսկայական բարոյահոգեբանական նշանակություն ունի մշակույթի, սպորտի կամ այլ ոլորտներում: Մշակույթը, անկախ աշխարհաքաղաքական բեկումներից և ինչ-ինչ հանգամանքներից, անընդմեջ հաղթանակների և վերընթացության ոլորտ է, որտեղ բոլոր ժամանակներում մենք կարողացել ենք ասել մեր խոսքը»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը խաղերին, որի արդյունքում հայաստանյան մասնակիցներն արժանացել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալների: Արա Խզմալյանը շնորհավորել է «Ազգային նվագարաններ» անվանակարգում (18-25 տարիքային խումբ) ոսկե մեդալի արժանացած Մարիամ Հովնանյանին, «Դաշնամուր» անվանակարգում (14-17 տարիքային խումբ) արծաթե մեդալի արժանացած Սվետլանա Հակոբյանին, «Ազգային նվագարաններ» անվանակարգում (14-17 տարիքային խումբ) արծաթե մեդալակիր Քրիստինե Ենգոյանին և «Ժողովրդական երգեցողություն» անվանակարգում (18-23 տարիքային խումբ) արծաթե մեդալի արժանացած Արսեն Հարությունյանին:
«Վստահ եմ, որ անելիքները շատ են, սա հանգրվան չէ, և դուք խորապես գիտակցում եք, որ յուրաքանչյուր հաղթանակ մեծ ճանապարհի սկիզբ է: Վստահաբար դուք գիտակցում եք նաև աշխատասիրության նշանակությունը, քանի որ տաղանդն ու աշխատասիրությունը համարժեք երևույթներ են: Մաղթում եմ ձեզ ծով համբերություն, մասնագիտության մեջ կատարելության հասնելու նվիրում և բազում հաջողություններ միջազգային տարբեր հարթակներում ու բեմերում»,- մրցանակակիր պատանիներին դիմելով՝ մաղթել է Արա Խզմալյանը:
Ի պատասխան՝ պատանի մեդալակիրները շնորհակալություն են հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը մրցույթին մասնակցելու աջակցության համար, ինչն էլ հնարավորություն է ընձեռել ներկայանալու նմանօրինակ կարևոր հարթակում: Պատանիների խոսքով՝ սա անգնահատելի առիթ էր փորձի փոխանակման, շփումների և կատարողական վարպետությունը բարձր հարթակներում հղկելու առումով:
Այնուհետև նախարարի տեղակալը երախտագիտության և շնորհակալական խոսքով դիմել է մեդալակիր պատանիների ուսուցիչներին. «Այս հաղթանակները նախևառաջ մեր մանկավարժներինն են: Ես ուզում եմ նախարարության անունից մեր երախտագիտությունը հայտնել ձեզ, մեր խոնարհումն ու շնորհակալությունը՝ ձեր տքնաջան աշխատանքի, նվիրումի, մասնագիտական իրազեկվածության և համբերության համար: Նախարարի անունից և հրամանով ձեզ եմ փոխանցում մեր շնորհակալագրերը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերին» բարձր արդյունքի ապահովման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտում ունեցած վաստակի համար՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի դասատու Կարինե Հարությունյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, պրոֆեսոր Մարգարիտ Շահինյանը, դաշնակահար, նվագակցող Արմեն Աղաջանյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ Ալեքսան Զաքյանին, «Մշակութային աջակցության հիմնադրամի» ղեկավար Նելլի Սարգսյանին, ՀԱԴԿ խորհրդի նախագահ Մարինե Կպրյանին՝ անգնահատելի աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային աջակցության հիմնադրամի» մասնագիտական ընտրությամբ «Դելփյան խաղերին» Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է 8 հոգուց կազմված պատվիրակությամբ, այդ թվում՝ 4 մասնակից «Դաշնամուր», «Ժողովրդական երգեցողություն», «Ազգային նվագարաններ» անվանակարգերում, ժյուրիի 2 անդամ, 1 նվագակցող և «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահը։
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի պատվիրակությունից «Դելփյան խաղերին» միջազգային ժյուրիում ընդգրկված էին Ծովինար Հովհաննիսյանը (ազգային նվագարաններ) և Մարգարիտ Շահինյանը (ժողովրդական երգեցողություն)։
ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերն» անցկացվել են 2022 թվականի հոկտեմբերի 14-18-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Միջազգային Դելփյան կոմիտեի հովանու ներքո:
Խաղերը նվիրված էին ԱՊՀ մասնակից երկրների Ժողովրդական ստեղծագործության և «Մշակութային ժառանգության տարվան», որը հայտարարվել էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 2020 թ․ դեկտեմբերի 18-ի որոշմամբ և ԱՊՀ երիտասարդական «Դելփյան խաղերի» 20-րդ հոբելյանի առթիվ։
Խաղերին մասնակցում էին պատվիրակություններ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից։
Խաղերին մասնակցել են 10-25 տարեկան շուրջ 500 շնորհալի պատանիներ և երիտասարդներ։ Խաղերն անցկացվել են 10 անվանակարգերում՝ «Դաշնամուր», «Ջութակ», «Փողային գործիքներ», «Ակադեմիական երգեցողություն», «էստրադային երգեցողություն», «Ժողովրդական երգեցողություն», «Կերպարվեստ», «Ազգային պար», «Ազգային նվագարաններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ»։
Հավելենք նաև, որ «Դելփյան խաղերի» շրջանակում անցկացվել է միջազգային կոնֆերանս, որտեղ «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով։ «Դելփյան խաղերի» զարգացման գործում մեծ ներդրման և ԱՊՀ անդամ երկրների 20-րդ հոբելյանի առթիվ հատուկ շնորհակալագրերով պարգևատրվել են «Հայկական ազգային Դելփյան կոմիտեն», ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը և ՀԱԴԿ խորհրդի նախագահ Մարինե Կպրյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ