ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվող hամաշխարհային հայկական գագաթնաժողովի «Համառոտ ներկայացում․ կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Քննարկվել են նաև Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ կրթական համակարգը զարգացնելու ուղղությամբ:
«Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այսօր դիտարկվում են նոր հարթության վրա՝ պայմանավորված մեր ժողովրդի և մեր պետության առջև ծառացած խնդիրներով, մարտահրավերներով և հարցերով: Մենք պարտավոր ենք այդ հարցերին գտնել ընդհանուր պատասխաններ, որոնք բոլորիս կողմից կլինեն ընդունելի: Մեզնից յուրաքանչյուրը լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է իրեն համարի Հայաստանի Հանրապետության մի մասնիկ, իր գործունեությունը ծառայեցնի մեր պետության հզորացմանը և զարգացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև նախարարության ծրագրերը, որոնք վերաբերում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, Սփյուռքում գործող կրթօջախներին դասագրքերով ապահովմանը, հայագիտական ուղղվածությամբ ինստիտուտների և կենտրոնների զարգացմանը, նորերի ստեղծմանը:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ քննարկել են համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Որպես փիլիսոփայական հիմք՝ սահմանվել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պետականակենտրոն գործունեության ամրապնդումը։ Պետությունը պետք է զարգանա Սփյուռքի հետ գործընկերային և սերտ համագործակցությամբ: Հայաստանը ծառայում է որպես հանգույց կամ հիմք, որի վրա կառուցվում են գործընթացներ, ինստիտուտներ և կապեր՝ առաջ մղելու հայության շահերը, նաև զարգացնելու և հզորացնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, Սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։
Երևանում հյուրընկալվել են մոտ 600 մասնակիցներ Սփյուռքի ավելի քան 50 երկրներից, Հայաստանից և Արցախից: Նրանք ներկայացնում են համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կազմակերպիչը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ