ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2022 թվականին թույլտվություն է տրվել 47 պեղման հայտի

Հոկտեմբերի 31, 2022
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի:

Պեղումներ են իրականացվում Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի (հնագետ՝ Միխայիլ Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր բնակատեղիի (հնագետ՝ Ռուբեն Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի Դվին քաղաքատեղի, Ստորին բերդի (հնագետ՝ Համլետ Պետրոսյան), ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր կացարանի (հնագետ՝ Կարեն Ազատյան) տարածքներում:

Ներկայում պեղումներ են ընթանում նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)