ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին

Հոկտեմբերի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացումը` նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նամականիշի ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմային նվիրված նամականիշի անվանական արժեքը 290 ՀՀ դրամ է:

Նամականիշի վրա պատկերված են սպիտակ աղավնիներ, տարբեր երկրների դրոշներ և Երկիր մոլորակը, «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ» և «ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն, ինչպես նաև ՄԱԿ-ի լոգոտիպը և Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հիշեցնեք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ ավելի վաղ հայտարարել էր «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ, որը նախատեսված էր աշակերտների և արվեստի ոլորտի ուսանողների համար:

Նամականիշների պատկերազարդման մրցույթի հաղթող է ճանաչվել ուսանող Մարիա Պետրոսյանը, որի ներկայացրած դիզայնով տպագրվել է նամականիշը: «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նվերներ են ստացել մրցույթի առաջին ութ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ ուսանողներ Աննա Պողոսյանը, Պայծառ Մալխասյանը և աշակերտներ Վիկտորիա Մելքոնյանը, Նորայր Հարությունյանը, Լիաննա Պետրոսյանը, Գրիգոր Սեդրակյանը, Էլեն Քյոռողլյանը, Նարեկ Ենոքյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)