ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

Հոկտեմբերի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Կռիլովի ելույթով: Անվանի ջութակահարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Մ. Բրուխի Կոնցերտը՝ գրված ջութակի և նվագախմբի համար: Երկրորդ բաժնում նվագախումբը կատարել է Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշենք, որ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող հոբելյանական միջոցառումներն ընդգրկում են մի շարք կարևոր մշակութային իրադարձություններ, որոնցից է Հանրային հեռուստատեսության եթերով Դուրյանի 1950-60-ական թվականների արխիվային համերգաշարերի ու տեսանյութերի ցուցադրությունը: Կրկնօրինակվել և ցուցադրվել է Դուրյանի մասին պատմող Ստաս Նամինի կենտրոնի նկարահանած ֆիլմը: Հայաստանի հանրային ռադիոն լույս կընծայի Օհան Դուրյանի ղեկավարությամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրությունների ութ սկավառակներից բաղկացած ժողովածուն (ընդգրկում է 1968-1991 թվականները): Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Գետիկ Բաղդասարյանի հեղինակած Օհան Դուրյանի կիսանդրին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…