ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

Նոյեմբերի 1, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի դեմս ձեզ՝ շատ կարևոր է, որ մեր մանուկները լինեն ապահով և վստահելի ձեռքերում»:

Նախարարը հետաքրքրվել է նաև մասնակիցների ինքնազգացողությամբ, տրամադրությամբ, քննությունների համար ստեղծված պայմաններով և այլն:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 22 կազմակերպություն, և հավակնորդները հնարավորություն են ունեցել ընտրել դրանցից որևէ մեկը: Նախարարի հրամանով հաստատվել է նաև քննությունների և հավաստագրման ժամանակացույցը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կարգի համաձայն՝ քննություններն անցկացվելու են միայն մեկ՝ թեստավորման փուլով. յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու իր տվյալները մուտքագրել համակարգ, որը մշակել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Համակարգի օգնությամբ նախապես հրապարակված շտեմարանից յուրաքանչյուրի համար ձևավորվում է առանձին թեստ՝ ըստ ոլորտների համամասնության: Հավակնորդը մի քանի տարբերակից ընտրում է ճիշտ տարբերակը և ավարտելուց անմիջապես հետո հնարավորություն ունի տեսնել իր արդյունքը: 90 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավակնորդը հաղթահարում է անցողիկ շեմը և 2-3 օրերի ընթացքում ստանում իր հավաստագիրը:

Նշենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 1-16-ն ընկած ժամանակահատվածում: Քննություններին մասնակցելու համար դիմել է 431 հավակնորդ:

Ըստ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի՝ նոյեմբերի 1-ին 27 հավակնորդից քննությանը մասնակցել է 25-ը՝ ՀՀ մարզերից և Երևանից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)