ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

Նոյեմբերի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար. «Մենք հատկապես կարևորում ենք միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը՝ մեր երկրում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման առումով։ Առաջնային ենք համարում մասնավորապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացումն ու արդիականացումը, մասնագիտական կրթություն ստանալու նոր հնարավորությունների ապահովումը, փորձի փոխանակումը, որոնց նպատակն է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: ՄԿՈՒ ոլորտը մեր կրթության համար ռազմավարական նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար»:

Ֆրանսիական կողմի աջակցությամբ քոլեջում ներդրվել է «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» նոր մասնագիտությունը` նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կատարվել է ընդունելություն՝ արձանագրելով մրցակցության աննախադեպ բարձր ցուցանիշ:

Քոլեջում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում ներգրավված են լինելու նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվելու են նաև ֆրանսիական կրթական չափորոշիչները և մանկավարժական մեթոդները:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ուրախությամբ նշել է, որ այս համագործակցության նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունն ու կրթությունը:

Ընտրվել է հենց այս քոլեջը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակության անդամները, Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել քոլեջում, մանրամասն ծանոթացել կատարված աշխատանքներին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի: Հաստատությունում շարունակվելու է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի, զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նոր ագրոմասնագիտությունների ներդրման նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)