ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում «Քո գիտությունը դպրոցում» ծրագրի շրջանակներում

Նոյեմբերի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ֊տնտեսական աշխարհագրության ամբիոնի ասիստենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոհար Ղամբարյանը «Քո գիտությունը դպրոցում» ծրագրի շրջանակներում անցկացրեց հանդիպում Եղվարդի N 3 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

Գոհար Ղամբարյանը ներկայացրեց «Աշխարհագրություն» առարկայի դերը, կարևորությունը, արդիականությունը, խնդիրները, զարգացման ուղիները, ԱՏՀ համակարգի ժամանակակից հնարավորությունները։

Երեխաները մեծ ոգևորվածությամբ ու հետաքրքրությամբ մասնակից եղան զրույց֊քննարկմանը։

Եղվարդի N 3 հիմնական դպրոց