ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի հաղթողների ցանկը

Նոյեմբերի 3, 2022
Սպորտային լուրեր

Փարաքար-Էջմիածին մայրուղում հոկտեմբերի 25-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել է շուրջ 1400 հոգի՝ տղամարդկանց և կանանց 2 տարիքային, դպրոցականների և առանձին գործող աթլետ մարզիկների խմբերում:

Մրցաշարին մասնակցել են նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Կին աթլետների խմբում հաղթել է Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղում է Ալեքսանդրա Գալինսկին, եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը: Աթլետների տղամարդկանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը` Ռոման Ալեքսանյանը, երրորդ տեղը՝ Բալաբեկ Հարությունյանը:

Դպրոցականների աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել Մարի Սարգսյանը, երկրորդ տեղը գրավել է Քրիստինե Գևորգյանը, երրորդ տեղը՝ Կարինե Մկրտչյանը: Դպրոցականների տղաների խմբի եռյակում են Սիմոն Տոնոյանը՝ առաջին տեղ, Յուրա Բաբլումյանը՝ երկրորդ տեղ և Գառնիկ Սարգսյանը՝ երրորդ տեղ:

18-ից 35 տարեկան կանանց պայքարում լավագույն արդյունքն է գրանցել Սառա Ստայցը, երկրորդ մրցանակային տեղը գրավել է Ինեսա Վարդանյանը, լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Սիմոնյանը: 36 տարեկանից բարձր կանանց խմբում առաջին տեղը զբաղեցրել է Լիանա Հարությունյանը, երկրորդը՝ Քրիստինե Միկոյանը, երրորդը՝ Քրիստինե Մուրադյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հարություն Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Անդրանիկ Մարգարյանը, եռյակը եզրափակել է Արմեն Օհանյանը: 41 տարեկանից բարձր տղամարդկանց խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Վարդան Սաղյանը, Գևորգ Թորոսյանը և Սամվել Հովհաննիսյանը:

Մրցաշարի 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազք մրցաձևում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ) պարգևատրվել են նաև դրամական մրցանակներով:

2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցրածները ստացել են 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը` 50 հազարական դրամ:

Կից ներկայացնում ենք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողների և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ամբողջական ցանկը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)