ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը և Հաղպատ վանական համալիրի պարիսպն ու աշտարակը

Նոյեմբերի 4, 2022
Մշակութային լուրեր

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք:

Նախարարի խոսքով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել և ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել վերականգնման և ամրակայման նախագիծ: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 մլն 285,7 հազար դրամ: ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները կսկսվեն՝ գումարը հատկացնելուն պես:

Որոշմամբ նաև 2 մլն 771 հազար դրամ կհատկացվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման, անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, աշտարակը վթարային վիճակում է, կան մեծ ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Վնասվել են նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածներ: Հաղպատ վանական համալիրի պարսպապատի և աշտարակների համար ևս նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել է պայմանագիր:

Անդրադառնալով նախատեսվող աշխատանքներին` Վարչապետը շեշտել է Բջնիի եկեղեցու պատի շինարարության արագ իրականացումը` կարևորելով, որ զուգահեռաբար լուծում տրվի նաև Բջնիի պատմական ամրոցի տեսանելիության խնդրին, որի մասին ևս ավելի վաղ տրվել էր հանձնարարական: «Խնդիրն այն է, որ Բջնիի ամրոցի երևացող և լավ վիճակում գտնվող պարիսպները փակված են այգիների, բարձր ծառերի հետևում, և իմ հանձնարարականի էությունն էր՝ բանակցել, հարակից տարածքները ձեռք բերել և հուշարձանի տեսանելիությունը բացել, ինչը, կարծում եմ, նաև Բջնի բնակավայրի և տուրիստական հոսքերի համար շատ էական նշանակություն կունենա: Այնտեղ նաև ամրոց տանող ճանապարհի բարելավման խնդիր կար»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տարածքային մարմինների հետ համատեղ աշխատանք է տարվում տարածքում գործունեություն ծավալող բնակիչների հետ համաձայնության գալու ուղղությամբ:

Վահրամ Դումանյանը նաև ընդհանուր տեղեկատվություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների, ենթակառուցվածքային լուծումների վերաբերյալ:

Նշենք, որ ընդունված որոշմամբ վերաբաշխումը կատարվել է 79 մլն 938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68 մլն 881.4 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)