ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրազեկման ակցիա՝ «Առողջ անվտանգ ապրելակերպի կողմնացույց»

Նոյեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։

Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես են եկել թատերական մնջախաղով՝ ներկայացնելով թմրամոլության, հոգեորսության, բուլինգի, անառողջ սննդի, ֆիզիկական պասիվության, լսողության պահպանման խնդրի վտանգները՝ առաջարկելով այդ արատների դեմ պայքարի տարբերակներ։

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը կարևորել է երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը հատկապես առանձնահատուկ կարիքներով երիտասարդների շրջանում․ «Իրազեկվածության բարձացումը խթանում է առողջ ապրելակերպի՝ որպես կենսակերպի, ընկալումը։ Սա ապրելու և առօրյայի գիտակից մոտեցում է, որի հիմքերը դրվում են դեռևս մանկապարտեզում։ Ուստի պետք է կարողանանք ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ մանկուց կսկսի հոգ տանել իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին և որոշակի գիտելիքների տիրապետելով՝ կվարի առողջ կենսակերպ և կունենա դրան միտված ընդունելի վարքագիծ»։

Ըստ ծրագրի ղեկավար Լուսինե Բաբայանի՝ հանրապետության այլ դպրոցների հետ ևս լինելու է շարունակական համագործակցություն, որը ներառականության առումով կնպաստի լսողության խնդիրներով երեխաների՝ հանրային կյանքում առավել լայն ընդգրկմանը։

Ներկաներից Շուշանիկ Դումիկյանի կարծիքով՝ մնջախաղի բեմականացումը շատ հուզիչ էր, ու ցանկալի կլիներ, որ իրազեկված երիտասարդների շրջանակը ընդլայնվեր։

Մասնակիցներից Բելլան պատմել է, որ ինքը բազմաթիվ խնդիրների մասին իրազեկված չի եղել ․«Իմ աչքերը բացվեցին, ես հասկացա, որ կան շատ խնդիրներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Օրինակ՝ բուլինգից պաշտպանվելու համար պետք է մեկս մյուսին օգնենք, միմյանց աջակցենք, որ կարողանանք շրջանցել այդ չարիքը»։

Երիտասարդների հետ աշխատած փորձագետները նշել են, որ խտրականության, թմրամոլության ու ծխելու վնասակարության մասին պետք է հնարավորինս շատ իրազեկել երիտասարդներին, որպեսզի նրանք երբեք տուրք չտան այդ արատավոր երևույթներին։

Միջոցառման ավարտին մասնակից երիտասարդները «Նարեկացի արվեստի միության» կողմից ստացել են անակնկալ նվերներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)