ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման կոնվենցիայի հարցաշարի լրացման հրավեր

Նոյեմբերի 7, 2022
Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 15-րդ նստաշրջանի շրջանակում ընդունված որոշման 10-13 պարբերությունների համաձայն (որոշումը՝ կից)` անդամ երկրներում գործող հասարակական կազմակերպությունները, միկրո, փոքր և միջին մշակութային ու ստեղծագործական ձեռնարկությունները, ինչպես նաև մշակութային հաստատությունները և կազմակերպությունները պետք է ներկայացնեն կարծիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված հետևյալ թեմաների վերաբերյալ՝

  • COVID-19 համավարակի համատեքստում մշակութային բազմազանության դրսևորումները (ֆիզիկապես և առցանց),
  • միկրո, փոքր և միջին մշակութային ու ստեղծարար ձեռնարկությունների մասնակցության կարևորությունը։

Կարծիքները պետք է ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն հետևյալ հղումով: Ստացված տեղեկությունները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 16-րդ նստաշրջանի ժամանակ, որը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 7-10-ը:

Տեղեկատվությունն անհրաժեշտ է լրացնել online հարթակում մինչև ս. թ. նոյեմբերի 28-ը:

Հարցաթերթիկը լրացնելուց հետո անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հետևյալ հեռախոսահամարով` 010-599-631 (Գայանե Օհանյան): Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…