ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Նոյեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿհամատեղ ջանքերով։

Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը:

Արսեն Բաղդասարյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտությունը՝ որպես կրթության ոլորտի բաղադրիչ, ներառված է հանրակրթական նոր չափորոշիչներում, որին մեծ ուշադրություն է դարձվում«Մեր օրերում տեղեկատվական հոսքերի և սոցիալական հարթակների ակտիվության պայմաններում խիստ անհրաժեշտություն է կրթության ոլորտում ներառել մեդիագրագիտությունը՝ օգնելու երեխաներին վաղ հասակից ճիշտ վերլուծել և կողմնորոշվել մեդիա հարթակում»:

Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը ևս միացել է մեդիագրագիտության շաբաթվան: Նախաձեռնության շրջանակում, ըստ չափորոշիչներով սահմանված պահանջների, ուսուցիչներն ու աշակերտները կարող են նախագծեր ներկայացնել ԿԶՆԱԿ. լավագույնները կարժանանան վկայականների:

ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ մեդիագրագիտության շաբաթը դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ. «Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում ոչ թե ոլորտի խնդիրներն ենք փորձում լուծել, այլ կարևորելով մեդիագրագիտությունը՝ տարբեր միջոցառումներով փորձում ենք տարվա բոլոր շաբաթների ընթացքում այն մեր առօրյայի մաս դարձնել: Այսպիսով նաև նպատակ ունենք դպրոցական տարիքից սկսած ձևավորել քննադատական, վերլուծական մտածողություն»:

ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը պատմել է շաբաթվա միջոցառումների մասին, ներկայացրել մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

«Այս տարի Մեդիագրագիտության գլոբալ շաբաթվա թեման տեղեկատվության նկատմամբ վստահության վերականգնումն է․ մեզ մոտ լրատվամիջոցների, նաև պաշտոնական աղբյուրների ու լրատվության նկատմամբ վստահության ճգնաժամ կա։ Մեդիագրագիտությունը ոչ միայն բացասական տեղեկատվությունից պաշտպանվելու համար է, այլև մեդիա միջավայրը հասկանալու, տեղեկատվության բազմազանության մեջ վստահելի աղբյուրները տարբերելու, որակյալ բովանդակություն պահանջելու, պատասխանատու մեդիային ճանաչելու և սատարելու։ ՄՆԿ նոր ձեռնարկն ու առցանց դասընթացը հենց այս ամենը խթանելու նպատակ ունեն»,- իր խոսքում նշել է Լուսինե Գրիգորյանը։

Առցանց դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: Այն 10 դասերի միջոցով օգնում է ճանաչել, ստուգել ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից:

Ուղեցույցների հիմքում 2021 թ. ընդունված հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական նոր ծրագրերն են:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։

ՄՆԿ թիմը շաբաթվա ընթացքում կայցելի դպրոցներ, կանցկացնի դասընթացներ ուսուցիչների համար, կիրականացնի իրազեկման արշավ կազմակերպության ֆեյսբուքյան հարթակում: Բաց առցանց հանդիպումներին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը նշվում է ամեն տարի՝ UNESCO-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շրջանակում։ Հայաստանի ուսումնական հաստատությունները, նախապես ստանալով շաբաթվա մասին ԿԳՄՍՆ շրջաբերականը, միանում են շաբաթվան՝ նախաձեռնելով դասեր, միջոցառումներ, քննարկումներ։

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, կանցկացվի քննարկում եվրոպացի մասնագետների հետ՝ «Մեդիագրագիտության տարածման եվրոպական փորձը թեմայով»: Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)