ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Moodle վերապատրաստման դասընթաց

Նոյեմբերի 7, 2022
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների համար նախատեսում է իրականացնել վերապատրաստումների 4-շաբաթյա ծրագիր՝ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթներից ելնելով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը՝ հեռավար ուսուցման կազմակերպման հմտությունների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում նորարարական մոտեցումների ուսումնասիրման և կիրառման միջոցով:

Վերապատրաստումից հետո մասնակիցները կկարողանան օգտագործել ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման» հարթակը, առարկայական դասերը վարել առցանց հարթակի միջոցով, ինչպես նաև հարթակում տեղադրել նյութեր, առաջադրանքներ և ստուգել դրանք:

Վերապատրաստումը կմեկնարկի նոյեմբերի 8-ից և կիրականացվի հեռավար ձևաչափով: Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 46 ուսուցիչ՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Վրաստանից, Սիրիայից:

Դասընթացի ավարտից հետո ընթացիկ ակտիվություն ցուցաբերած և համակարգում հեռավար փորձնական դասընթաց ստեղծած ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի հավաստագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…