ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արևաբույր «Ա» տառը

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին «Ա» դասարանում (դասվար՝ Վարսիկ Կարապետյան) «Ա» տառի ուսուցման բաց դաս էր: Դասասենյակը կահավորված էր դասին համահունչ դիտողական պարագաներով:

Յուրահատուկ էր «Այբբենարանի» մուտքը:

Վերցրու Այբբենարանն
ՈՒ քայլիր ինձ հետ,
Ես քեզ ցույց կտամ
Մի լույս արահետ,
Ձեռքիցդ բռնած՝ կտանեմ ես քեզ,
Գիտելիքների երկրի
Դարպասներից ներս:

Աշակերտները ներկայացան դերային՝ «Արևի», «Աքաղաղի», «Աղվեսի», «Արծվի», «Արագիլի» և «Աշնան» կերպարներով, կարողացան նկարի շուրջ պատմություն հորինել, առանձնացնել նախադասություն, բառ, վանկ, հնչյուն լեզվական միավորները, կատարեցին վանկային և հնչյունային վերլուծություն:

Աշակերտները հանդես եկան արտահայտիչ խոսքով և գեղեցիկ երգերով:

Տարրական կրթության մ/մ նախագահ Հ. Առաքելյան