ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միասնական ու հաղթանակած

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Եթե ուզում եք շուտ հասնել, քայլեք միայնակ, եթե ուզում եք հեռուն հասնել, քալյեք միասին:

Հոկտեմբերի 15-16-ը Մարտունի քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին: Առաջնությանը մասնակցում էին թիմեր ՀՀ-ից, Արցախից, Վրաստանից և Աջարյայից՝ շուրջ 150 բռնցքամարտիկ, որոնց թվում էին նաև Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրորհաշատ սաներ 9-րդԲ դասարանի աշակերտ Էրիկ Ղազարյանը, 7-րդԲ դասարանի աշակերտ Վահագն Բաբայանը, 7-րդ Ա դասարանի աշակերտ Հրաչիկ Կարապետյանը, 8-րդ Ա դասարանի աշակերտ Համլետ Սանամյանը:

Հոկտեմբերի 15-ին Վահագն Բաբայանը՝ 34 կգ քաշային կարգում, գրավեց 1-ին պատվավոր հորիզնականը: Էրիկ Ղազարյանը 46կգ քաշային կարգում, մրցելով Լևոն Խաչիկյանի հետ, գրավեց 1-ին հորիզոնակը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:

Հոկտեմբերի 16-ին Էրիկը մրցեց վրացի Լուկա Մուկաշվիլիի հետ և նվաճեց կրկնակի հաղթանակ:

Միջազգային մրցույթում փայլուն հաղթանակ ունեցան Հրաչիկ Կարապետյանը և Համլետ Սանամյանը արժանանալով բրոնզե մեդալի:

Մեր դպրոցի մանկավարժական անձնակազմը տնօրինությունը նվիրվածությամբ աջալերում են բոլոր աշակերտներին՝ նրանց մեջ զարգացնելով դժվարությունները միասնաար հաղթահարելու, պայքարելու և հաղթանակի հասնելու մղումներ:

Լճաշենի միջնակարգ դպրոց
Ուսուցչի օգնական՝ Տաթևիկ Ջոմարդյան