ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների առցանց անվտանգության պաշտպանության ուղեցույցներ

Նոյեմբերի 8, 2022
ՏՀՏ նորություններ

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր:

Ծրագրի առաջին փուլի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացը բաց և անվճար ռեսուրս է և տեղակայված է https://onlinesafety.am/ համացանցային հասցեում։ Դասընթացի և ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասին տեղեկատվությունը մեր պորտալում հրապարակվել է սույն թվականի մայիսի 10-ին։

Անցած ժամանակահատվածում Հայաստանի դպրոցներում անցկացվել են համացանցի անվտանգ օգտագործման վերաբերյալ դասընթացներ, որոնց մասնակցել են 1400 աշակերտ` 730 տղա, 670 աղջիկ, 68 ուսուցիչ: Իսկ 3696 հոգի մասնակցել են «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացին և ստացել  վկայականներ (տվյալները՝ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի)։

Թարգմանվել և տեղայնացվել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ստեղծված՝ երեխաների առցանց պաշտպանության վերաբերյալ երեք ուղեցույց, որոնք նախատեսված են ծնողների/մանկավարժների, ոլորտի և քաղաքականություն մշակողների համար: Երեխաների առցանց պաշտպանության թեմայով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցներն առաջարկությունների համապարփակ փաթեթներ են այն մասին, թե ինչպես նպաստել երեխաների և երիտասարդների համար անվտանգ և հզորացնող առցանց միջավայրի զարգացմանը: Դրանք նախատեսված են շահառու, հետաքրքրված բոլոր կողմերի համար։

Ուղեցույցները հասանելի են «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» կայքում։

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)