Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր վերադարձել են Անգլիայի Լիվերպուլ քաղաքից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզիկների հարազատները, ընկերները և հայկական սպորտի երկրպագուները:
Հիշեցնենք՝ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարմնամարզությունից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, իսկ 38-ամյա Հարություն Մերդինյանը երրորդ տեղն է զբաղեցրել՝ կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ սա այն է, ինչի մասին բոլորս երազում էինք. «Արթուր Դավթյանն այս տարի բացառիկ հաջող ու հաղթական ելույթներ ունեցավ՝ դառնալով գավաթի խաղարկության 4 փուլերի բացարձակ հաղթող, աշխարհի չեմպիոն և միայն Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ այն էլ հավասար միավորների պայմաններում: Սա քրտնաջան, նպատակասլաց աշխատանքի արդյունք է՝ ֆեդերացիայի ղեկավարության և Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Շատ ուրախալի է, երբ տեսնում ես, որ թիմի անդամները հետևի պլանում իրար գրկում, քաջալերում և սատարում են: Սրանք այն փոքր հավելումներն են, որ կերտում են մեծ, կատարյալ հաղթանակը: Հարություն Մերդինյանը նույնպես կատարյալ ելույթ ունեցավ: 38 տարեկանում մեկ մրցաշրջանի ընթացքում Եվրոպայի չեմպիոն, ապա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալը վայել է հանճարեղ մարզիկին: Արթուր Ավետիսյանն էլ շատ մոտ էր մեդալ նվաճելուն: Մի խոսքով՝ սա այն է, ինչի մասին մենք երազում էինք: Այն իսկապես պետք է օրինակ լինի մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար»:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է նաև, որ 2024-2025 թվականներին նախատեսվում է մարմնամարզության երկու մարզադպրոց շահագործման հանձնել. «Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նախագծային փուլում է. շուտով կսկսվի շինարարությունը: Հրանտ Շահինյանի անվան դպրոցում մեծամասամբ աշխատանքներն արդեն արված են: 2024-2025 թվականներին մենք երկու հիանալի դպրոց կունենանք, որոնք կբազմապատկեն մեր հաջողությունները սպորտային մարմնամարզությունում»:
Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ շատ ուրախ է, որ կարողացել է անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել մարմնամարզությունում. «Ուրախ եմ, որ կարողացա սառույցը կոտրել և ոսկե մեդալ նվաճել: 39 տարի մենք աշխարհի առաջնությունից ոսկե մեդալ չէինք ունեցել, իսկ 2015 թվականին Հարություն Մերդինյանը կարողացել էր ԱԱ-ի բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությունից երկու մեդալ նվաճեցինք. նման բան երբեք չէր եղել»:
Դավթյանն ընդգծել է՝ իր հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելն է. «2023-ը կարևոր տարի է. պետք է փորձենք օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել»:
Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը 15,050 միավոր էր վաստակել և ոսկե մեդալ նվաճել: Նժույգթափեր վարժության եզրափակիչում էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր էր վաստակել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն անմասն են մնացել մեդալներից՝ օղակների վարժության եզրափակիչի արդյունքում զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականները:
Աշխարհի առաջնության որակավորման փուլը չէր հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ