ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ջազային համերգ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Նոյեմբերի 9, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցության ծրագրերի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսված է երաժշտական միջոցառում. կատարումներով հանդես կգա «Արտյոմ Լալայան Jazz Trio»-ն:

Կհնչեն դաշնակահարի հեղինակային ջազային ստեղծագործություններ, որոնք սերտորեն միահյուսում են ջազի, ֆոլկլորի, դասական երաժշտության մեղեդիները, ռիթմերն ու հարմոնիաները։

Երեկոյի ընթացքում կներկայացվի մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի և Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ Անուշ Բաբայանի ինքնատիպ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի նաև ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն