ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայահավաք» նախագծի շրջանակում կիրականացվի «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը

Նոյեմբերի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիան» (Միացյալ Թագավորություն, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) կիրականացնեն «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որի ընթացքում ելույթ կունենան Միացյալ Թագավորությունից ժամանած երաժիշտներ Սիփան Օլահը (տենոր, դիրիժոր), Հակոբ Ջեք Մուրատյանը (հոբոյ), Մարիա Փալազեանը (կլավիսին, դաշնամուր):

Կհնչեն Ջ. Ջիորդանիի, Ա. Կալդարայի, Դ. Սկարլատիի, Կ. Մոնտեվերդիի, Ք. Վ. Գլյուկի, Գ. Ֆ. Հենդելի, Ա. Մարչելոյի, Ջ. Կարիսիմիի, Ջ. Բոնոնչինիի, Ա. Սպենդիարյանի, Ղ. Սարյանի, Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները: Գործիքային անսամբլի բոլոր մշակումները Սիփան Օլահինն են:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթներով հանդես են գալիս հայազգի արտիստներ, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռևս ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Նախագծի շրջանակում ավելի վաղ Երևանում համերգներով ներկայացել են դիրիժորներ Միսաք Պաղպուտարյանը (Սիրիա), Նուրհան Արմանը (Կանադա), Լյուք Բաղդասարյանը (Շվեյցարիա), Կարո Ավեսյանը (Լիբանան) և Պետրոս Շեթիլյանը (ԱՄՆ)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)