ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեր տունը» դասի ամփոփում

Նոյեմբերի 10, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Երկրորդ «Ա» դասարանում (դասվար՝ Արևիկ Դավթյան) անցկացվեց օրինակելի դաս ՝ «Մեր տունը» թեմայով:

Դասն սկսվեց «Մեր տունը» ներկայացնող նկարներով, բնութագրվեց՝ ի՞նչ է ընտանիքը, ովքե՞ր են ապրում այդ ընդհանուր տանիքի տակ:

Դասարանը բաժանված էր խմբերի. «Պապիկ», «Տատիկ», «Հայրիկ», «Մայրիկ», «Քույրիկ», «Եղբայր», իսկ ընդհանուր դասարանը «Հայրենիք»:

Աշակերտներն իրենց գեղեցիկ ասմունքով և թեմատիկ խմբի դաս-պատմություններով ամբողջացրին ընտանիք-հայրենիք եզրույթների փոխկապակցվածությունը և ընտանիք-հայրենիք ամրությունը: Առանձնակի ջերմությամբ ներկայացվեց մեծ տանը՝ հայրենիքին նվիրված դասերը՝ «Ծիծեռնակն ու ծիտիկը», «Երկու ծաղիկ», «Քամին ու մանուշակը»:

Ուսուցչուհին, ամբողջացնելով թեմատիկ խմբի դասերը, հանձնարարեց խմբերից յուրաքանչյուրին գրել հնգական բառ, որոնք կարևոր են ընտանիքում: Աշակերտները եկան այն եզրակացության, որ ամուր ընտանիք ունենալու համար հարկավոր է սեր, համերաշխություն, երջանկություն, փոխադարձ օգնություն, խաղաղություն, անշահախնդիր վերաբերմունք միմյանց նկատմամբ: Նշված բառերը գրվեցին գրատախտակին նկարված գեղեցիկ տնակի մեջ: Տնակում նկարված էր հպարտ զինվոր, որը խորհրդանշում էր մեր հայրենիքի ընտանիքների անդորրը պահպանողն ու պաշտպանը:

Ուսուցչուհին հավելեց, որ մեր երկիրը փոքրիկ, բայց հրաշք երկիր է և ունի բազմադարյան պատմություն:

Թո՛ղ հավերժ լինեն մայր Հայաստանը, մեր ծննդավայրը, մեր օջախները:

Դասի ընթացքում ուսուցչուհին կազմակերպեց բանավեճ, աշակերտները բեմականացրին «Ծիծեռնակն ու ծիտիկը», աշխատանք տարվեց զարգացնելու նրանց գրավոր ու բանավոր խոսքը, ազատ մտքեր արտահայտեցին, միասին քննարկեցին և միմյանց կարծիքն ու խոսքը հարգեցին, միաժամանակ ուշադրություն դարձվեց բարելավելու ընթերցանության որակը, հաճույքով ընթերցեցին՝ հասկանալով ընթերցանության օգտակարությունը:

Ուսանելի դասը երկար կմնա աշակերտների հիշողության մեջ:

Ուսուցչուհու նվիրումով աշխատանքը և վարած դասը բարձր գնահատեց տնօրեն տիկին Մուրադյանը և նշեց, որ Արևիկ Դավթյանն այն դասվարն է, որ ունի դասավանդման հարուստ փորձ, նորովի դասավանդելու մեթոդական հզոր զինանոց, որով աշակերտների համար սովորելը դարձնում է հետաքրքիր ու զվարճալի:

Տարրական կրթության մ/մ նախագահ Հ. Առաքելյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)