ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

Նոյեմբերի 11, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դրոշները՝ այդ կերպ տալով հոբելյանական միջոցառման մեկնարկը:

Հյուրերը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին՝ լաբորատորիաներին և արվեստանոցներին, շփվել ուսանողների և դասախոսների հետ, մասնակցել բուհի դասախոսների ցուցահանդեսի բացմանն ու «Արտ տարածք» արվեստի քննադատության պարբերականի շնորհանդեսին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով 25-ամյա բուհին հոբելյանի առթիվ, ընդգծել է ՀԳՊԱ ԳՄ-ի կարևոր դերակատարումը. «Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ ունենալը կարևոր նշանակություն ունի Շիրակում և հարակից տարածաշրջաններում արվեստի կրթության զարգացման և հասանելիության ապահովման տեսանկյունից: Շիրակի մարզի նշանավոր արվեստագետների ներդրումն ու համագործակցությունը կարևոր են հաստատության կայացման, նոր սերնդի կրթության կազմակերպման պատասխանատու աշխատանքում»:

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ վերջնական մշակման փուլում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը հավասարության, թափանցիկության, բուհերի ու գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության և շարժունության ապահովման բարելավումն է:

Կարեն Թռչունյանը բուհի անձնակազմին և ուսանողներին մաղթել է ստեղծագործ հարատև աշխատանք` ի նպաստ բարձրագույն կրթության և գեղարվեստի ոլորտների:

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումներն անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ հիմնական շեշտը դնելով բուհի լաբորատորիաների վերազինման, բակը՝ որպես արվեստային հարթակի ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)