ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայոց լեզուն ռուսախոս միջավայրում» հեռավար դասընթաց հայերենի ուսուցիչների համար

Նոյեմբերի 14, 2022
Սփյուռքի լրատու

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուսաստանում գործում է Ռուսաստանի Դաշնության հայ ուսուցիչների ասոցիացիան: Ասոցիացիայի գաղափարը առաջացել է 2020 թվականին Կրասնոդարում կազմակերպված ուսուցիչների համաժողովին և այնմիջապես կյանքի է կոչվել:

Այժմ Ռուսաստանի Դաշնության հայ ուսուցիչների ասոցիացիան, АНО «ЦЭРДМ «Музизон Плюс»-ի հետ համատեղ վերապատրաստման դասընթացների է հրավիրում հայերենի ուսուցիչներին (առցանց)։

Թեմա. «Հայոց լեզուն ռուսախոս միջավայրում»:

Ծրագիրը ներառում է դասախոսությունների շարք, որը նախատեսված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, թույլ տալով ոչ ֆորմալ ուսուցման հավելյալ հնարավորություններ ստեղծել ռուսախոս աշակերտների հետ աշխատելիս։

Դասընթացավարներն են` Երազիկ Հարությունյանը և Կարինե Կատանյանը։

«Հայոց լեզուն ռուսախոս միջավայրում» դասընթացի շրջանակում ընդունում է մասնակցության հայտեր:

Դասընթացին կարող են մասնակցել սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում աշխատող հայերենի ուսուցիչները։

Գրանցվել կարող եք այս հղումով՝ https://forms.gle/dQZgZT3dppX4bVyP7։ Հայտերը ընդունվում են միայն ռուսերեն մինչև նոյեմբերի 20-ը։

Նշենք, որ Երազիկ Հարությունյանը և Կարինե Կատանյանը հանդիսանում են ռուսալեզու երեխաների համար միասնական քառամյա ծրագրի և համապատասխան դասագրքերի հեղինակներ: Ե.Հարությունյանը ՝ «Փոքր Մհեր» և «Մեծ Մհեր», իսկ Կատանյանը՝ «Փոքր Հայկ» նախադպրոցականների համար և Սասունցի Դավիթ այբբենարան: Սասունցի Դավիթ այբբենարանն այժմ հանդիսանում է այն եզակի գիրքը, որն առկա է նաև արևմտահայերենի՝ անգլերենի հիմքի վրա, արևելահայերենի՝ անգլերենի հիմքի վրա և արևելահայերեն դասական ուղղագրությամբ: Այն օգտագործում են ոչ միայն Ռուսաստանում այլև Ռուսաստանից դուրս:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…