ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգը

Նոյեմբերի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Աշխատանքային խմբում ներգրավվել են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների, գործատուների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Կրթության ազգային հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ոլորտում ակտիվ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, բարձր է գնահատել Եվրոպական կրթական հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներին:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք ևս մեկ անգամ քննարկելու համատեղ մշակված հայեցակարգը, որով նախանշվում են գործողությունների պլանը և ճանապարհային քարտեզը, հատկապես ԱՀՈՒ փորձարկման և ներդրման առումով: Ավելի քան 15 ՄԿՈՒ հաստատություններում հաջողությամբ փորձարկվել են ԱՀՈՒ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որը մեզ հիմք է տալիս այդ փորձը տարածել այլ ուսումնարաններում և քոլեջներում»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ինստիտուցիոնալացման նպատակով մշակվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Ըստ այդմ՝ ոլորտային նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերի միջոցով կսահմանվեն ԱՀՈՒ-ի ներդրման նպաստավոր պայմաններ: Այս գործընթացում կարևոր է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ նոր բիզնես գործընկերներ գտնելու համատեքստում: Ըստ փոխնախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը ներկա մարտահրավերներում առանցքային դեր ունի՝ մարդկային կապիտալի և տնտեսության զարգացմանը նպաստելու, համայնքային համաչափ զարգացումը խրախուսելու տեսանկյունից։

Փոխնախարարը նշել է, որ ԱՀՈՒ ձևերի ներդրումը նախատեսված է «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների» և ներկայումս Ազգային ժողովում քննարկվող «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական» ծրագրերում։ Նրա խոսքով՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը մեծ դերակատարում ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից:

Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը ներկայացրել է ԱՀՈՒ ոլորտում իրականացված աշխատանքները և իրավիճակը, մշակվող փաստաթղթում կատարված փոփոխությունները և հաստատման ժամանակացույցը:

Այնուհետև, ծավալվել է աշխատանքային քննարկում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հետագա համագործակցությանը, մասնավորապես աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը, որակի ապահովման համակարգի զարգացմանը, ֆինանսական միջոցների ներգրավմանը, ՄԿՈՒ ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև գերազանցության կենտրոնների հզորացմանը:

Հանդիպման նպատակն էր հիմնական շահակիցների հետ քննարկել Հայաստանում ԱՀՈՒ քաղաքականության մշակման հիմնական ուղղությունները, հասկանալ ԱՀՈՒ հետագա զարգացման հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ անգամ շեշտել դրա անհրաժեշտությունը միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգ և 2023-2026 թթ. գործողությունների ցանկ» փաստաթղթի ամբողջացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետներ Ֆլորիանա Ֆոլիսին և Քրիստիանա Բուրզցիոն, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ուսումնարանների, քոլեջների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ սկսած 2019 թ․ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգը և 2019-2025 թթ. գործողությունների ցանկը», որն արդեն ամփոփման փուլում է և բավարարում է այն պահանջներին, որոնցով սահմանված են ոլորտի կարևորագույն թիրախները:

ԿԳՄՍՆ հետ համագործակցելով՝ «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում իրականացվում է ՄԿՈՒ ոլորտի իրավական դաշտի և ԱՀՈՒ ներդրմանը միտված օրենքների վերանայման առաջարկների մշակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)